Լելե Թեփեի տխրահռչակ օպերացիայի հեղինակ Սյամոն, կրկին գլուխ գովելով, արցախյան 1-ին պատերազմում ազգի կռած հաղթանակի բոլոր դափնիները վերագրել է իրեն՝ հայտարարելով, թե 92-ին Արցախից մնացել էր մի փոքր տարածք, իսկ երբ ինքը սկսեց անձամբ զբաղվել խնդրով, անմիջապես  սկսվեց հայկական կողմի հաղթարշավը: «Օպերացեքը՝ բոլորը, անձամբ ես մշակել եմ, անձամբ ես իրագործել եմ»,-հայտարարել է Սյամոն՝ նշելով, որ մյուսներն ընդամենը կատարել են իր առաջադրանքները և ոչինչ ավելին:

Մի կողմ թողնենք հարցը, թե որքանո՞վ է Սյամոյի հայտնած ինֆորմացիան համապատասխանում իրականությանը, կամ որքանո՞վ է ճիշտ միանձնյա կերպով սեփականել այլոց վաստակը: Գլխավոր հարցը հետևյալն է՝ եթե Սյամոն այդքան  «կռուտոյ» զորավար էր, ինչպես պնդել է, ապա ի՞նչն էր նրան խանգարել 44-օրյայի ընթացքում նույնպես ի ցույց դնել սեփական տաղանդները, այլ ոչ թե Լելե Թեփե փորձել գրավել ու տալ այնպիսի ահռելի զոհեր, որ հետո սկսվեր թուրքերի հաղթարշավը: Հետևություն՝ կա՛մ Սյամոն կորցրել է իր նախկին կարողությունները, կա՛մ դա հատուկ է արել, որ բավարարի Աննայի ցանկությունները: 

Երկու տարբերակն էլ տեսականորեն հավանական է, բայց ամենահավանականը թերևս երկրորդն է. Աննայի հանդեպ սերը Սյամոյին այնպես է խեղդել, որ նա համաձայնվել է նրա մի ժպիտի դիմաց Արցախը կործանել՝ համակերպվելով այն մտքի հետ, որ իրեն, ինչպես Նիկոլին, հետո դավաճան պիտի ասեն, թքեն ու մրեն, Իլհամի տուզիկ կոչեն:

Աննայի ժպիտի վրա Սյամոն թքած ունի. գլխավոր դերը նավթադոլարներն են խաղացել՝ օգնելով Սյամոյին պարտքերը փակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել