«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Մանուկ Վարժապետյանը հարցրել է.
«Ե՞րբ կկնքվի խաղաղության պայմանագիրը, հնարավո՞ր է, որ դա տեղի ունենա Բաքվում: Եթե այո, ապա ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար»:
Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.
«Ալիևի առաջարկը` ստորագրել «խաղաղության» պայմանագիրը Բաքվում COP-29-ի շրջանակներում, դիվանագիտական ամենաթողության արդյունքն է։ Նա այնքան է հաբրգել Փաշինյանի շարունակվող վարչապետության պարագայում, որ փորձում է կյանքի կոչել ամենայլանդակ գեոպոլիտիկ ֆանտազիաները բոլոր ուղղություններով։
Նրա առաջարկը ևս մեկ ապացույց է, որ նախապատրաստվող պայմանագիրը ոչ միայն կապ չունի խաղաղության հետ, այլ կապիտուլյացիայի ակտ է լինելու։ Ալիևը փորձում է մաքսիմալ վայելել իր հաջողությունները` ստորացնելով Փաշինյանի միջոցով բոլորիս։
Եթե հին ժամանակներում հաղթողները գերեվարում էին պարտված երկրի ղեկավարությանը և տանում իրենց մայրաքաղաք՝ շքերթի ընթացքում վանդակի մեջ փողոցներում ցույց տալու, ապա 21-րդ դարում Ալիևը որոշել է իր տրիումֆը նշել COP-29-ին Նիկոլին Բաքու տանելով և նսեմացուցիչ փաստաթուղթ ստորագրելով»:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել