Tert.am-ը գրում է

Այսօր մի վերջնաժամկետ էի տվել ընդդիմությանը՝ մինչև 16։00-ն հրապարակել բոլոր ֆինանսական հոսքերը, որն ունի ընդդիմադիր քաղաքական շարժումը։

Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նա հերթով թվարկեց, թե ընդդիմությունը պետք է ասի, օրինակ, Շարժման բեմի համար, որն օրեկան արժի 20 հազար դոլար, հինգ բրինձների գումարը, որ տալիս են ցուցարարներին աջուձախ, խորովածի գումարը, մանղալում վառվող փայտի գումարը վերջիվերջո որտեղից են, իսկ ցուցարարների տված գումարների մասին՝ էն 3000-ները, որ բաժանել եք, հետո կխոսեն:

«Մի խամաճիկ ունեք էնտեղ շրջազգեստով, վիրավորական արտահայտություններ է արել այդ մանկամտությանը, չեմ արձագանքի։ Շարժում ես սկել ու առավոտից իրիկուն հերքում ես, որ այդ ամեն ինչը ֆինանսավորվում է դրսից։ Դրսից ասում են՝ այ ծաղրածուներ, ձեզ հարյուրավոր միլիոներ ենք ուղարկել, ինչի՞ եք լափել այդ փողերը։ Ասում եք՝ սուտ է, ասում ենք՝ շատ լավ ժողովուրդ ջան, դուք մեր հայրենակիցն եք, եկեք ձեզ հավատանք, ոչ թե Ռուսաստանի պրոպագանդիստներին, բայց հրապարակեք ձեր ֆինանսական հոսքերը, չէ, չեք հրապարակում»,- ասաց նա։

Ապա նա նշեց, որ լրագրողն ասել է մեկնաբանեք, պատասխանել է՝ չեմ մեկնաբանում ու վիրավորել է։

«Չեմ ուզում մտնել էդ ողորմելի տիրույթ, որում գոյատևում են տարատեսակ կերպարներ, քանի որ այդ վերջնաժամկետն անցած է, հրապարակված չեն, ուրեմն պարոնայք ընդդիմադիր պատգամավորներ, ինչո՞ւ եք կերել Իգոր Կորոտչենկոյի կողմից նշված հարյուրավոր միլիոնները, մարդիկ փող են ուղարկել, որ դուք ստեղ հեղափոխություն անեք, հո դուք անկուշտ չեք»,- ասաց նա։

«Հիմա հարց եմ տալիս՝ խի՞ եք մեր երկիրը ծաղրի առարկա դարձնում, եթե հարյուրավոր միլիոններ եք վերցնում այն պայմանով, որ պետք է հեղափոխություն անեք, ուրեմն այդ հեղափոխությունն արեք։ Պետք չի որ աշխարհում իմանան, որ Հայաստանում կան «քցողներ» ու կարող է  փողը տաս գործի համար, բայց գործը չանես»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել