Արարատ Միրզոյանի և Ջեյմս Օ՛Բրայենի հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։ Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։

Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ օրակարագի, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ ԱԳՆ-ում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի առանձնազրույցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան։ նշվում էր, որ նա կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության համաձայնագրի առաջընթացին, ներառյալ՝ Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելը։

Նախատեսվում է, որ Օ՛Բրայենը կհանդիպի նաև գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել