Սյամոն, խոսելով Ստեփանակերտի իր տան  մասին, պնդել է, որ երբեք ոչինչ ու ոչ մեկին չի թալանել, իսկ նախկինում եղած բոլոր աղմկահարույց պատմություններն էլ, օրինակ՝ ոսկու, սարքովի են եղել. Արցախի բանակից մի գրոշ անգամ, ըստ Սյամոյի, իր պատճառով, չի վատնվել:

Սյամոյին ճանաչողները, իհարկե, կծիծաղեն նրա այս չքմեղանքների վրա ու նույնիսկ երևի կծաղրեն էլ՝ ի վիճակի լինելով անձամբ պատմել նրա մասնակցությամբ Արցախում տեղի ունեցած տոտալ թալանի ընթացքում արձանագրված կուրյոզ պատմություններ: Բայց հասարակության որոշ շերտի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե իսկապես Սյամոն բացարձակ ազնիվ, անվճար ինքնազոհողության պատրաստ մարդ է: Հասարակության այդ շերտին էլ, սակայնն, կարող են խելքի բերել Հայաստան բռնագաղթած արցախցնիները. ով-ով, բայց նրանք հո լավ գիտեն, թե ինչեր էր Սյամոն անում Արցախում 90-ականներին, երբ դեռ «ձիու վրա» էր:

Այսօր, երբ Սյամոն պայքարում է մի յուղոտ պաշտոնի թուշ լինելու համար, հո դա չի՞ անում, որ Հայաստանի պետությանն օգուտ բերի, անում է, որ 90-ականների արցախյան «քաջագործությունները» կրկնի, որ հիմա էլ այստեղ մարդկանց թալանի, ռեկետ ու տեռոր անի, գրպանը հաստացնի ու պոռնո վիրտերի մեջ գլուխը հանգիստ խրի՝ այս կամ այն անբարոյականի պահանջմունքները բավարարելով: 

44-օրյա պատերազմն էլ հո բոլորի աչքի առաջ է, հո դա էլ ոչ մեկից չես թաքցնի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել