Սյամոն արցախյան ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրել է իր ջգրու Արցախը կործանելու համար ու ասել, թե ձև չունեին. Արցախը կա՛մ հանձնելու էին Ադրբեջանին, կա՛մ իրեն, բայց, փաստորեն, ըստ Սյամոյի, նախընտրեցին հանձնել Ադրբեջանին:

Նախ՝ հարց է առաջանում՝ ի՞նչ էր անելու Սյամոն մի դեպքում, երբ հայտնի է, որ նա ոչ մի պլան «բ» Արցախի իշխանություններին չի ներկայացրել այն դեպքում, երբ նույն Շահրամանյանը պատրաստ է եղել՝ վերջին պահին իշխանությունը տալու Սյամոյին: Մյուս կողմից՝ խոշոր հաշվով ի՞նչ տարբերություն՝ իշխանությունն ում էր հանձնվելու, Սյամյի՞ն, թե՞ թուրքերին, եթե արդյունքը նույնն էր լինելու. Ադբեջանի կազմում ցանկացած կարգավիճակով ապրելու պատրաստ և որևէ արցախցի չէր գտնվելու: Հետևաբար՝  Սյամոյի հայտարարությունները հույժ մանիպուլյատիվ են ու ևս մեկ ագամ ի ցույց են դնում նրա դավաճան էությունը նաև այն իմստով, որ Սյամոն պնդում է, թե Արցախի իշխանությունները հոժարակամորեն են հանձնել Արցախը: Իսկ ի՞նչ պետք է անեին այդ մարդիկ այն դեպքում, երբ մեկը տասի հարաբերակցությամբ էին ուժերրը, երբ հանձնված էին կարևորագույն դիրքերը, երբ Նիկոլը փաստացի հայտարարում էր, թե ռուսներն են Հայաստանի դեմ իբր դավադրություն հյուսել՝ Արցախի միջոցով երկիրը ներքաշելու պատերազմի մեջ: Շահրամանյանն ի՞նչ պետք է աներ,եթե ի սկզբանե էլ պարզ էր, որ Արցախի ՊԲ-ն ադրբեջանական բանակի դեմ շանս չուներ, ու ընդամենն ավելորդ արյուն էր թափվելու:

Սյամոն անբարո մանիպուլյատոր է, որի ողջ նպատական Արցախի ռազմաքաղաքական ամբողջ էլիատային վարկաբեկելն է՝ իր անձնական հաշվարկներից ելնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել