Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ն փոփոխություններ է կատարում միջուկային զենքի իր ռազմավարության մեջ` շեշտը դնելով մրցակցության վրա։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Պրնայ Վադդին։

«Նախագահ Ջո Բայդենը վերջերս նորացված հրամաններ է ստորագրել միջուկային զենքի կիրառման պայմանների վերաբերյալ, որոնք հաշվի կառնեն նոր միջուկային դարաշրջանի իրողությունները», - ասել է ամերիկացի պաշտոնյան:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ չի բացառում Ռուսաստանի Դաշնության միջուկային դոկտրինում փոփոխություններ կատարելու հնարավորությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել