Tert.am-ը գրում է.

Անհնար է խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի և Երևանի միջև, եթե Հայաստանի Սահմանադրությունը մնա անփոփոխ։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների նախագահներին հետ հանդիպման ժամանակ:

«Ադրբեջանը երբևէ տարածքային պահանջ չի ունեցել որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։

Հենց Հայաստանի «Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ» (չակերտները՝ Tert.am)»,- ասել է նա։

Նրա խոսքով, երբ Ադրբեջանը դնում է այդ հարցը, դա չի նշանակում, որ Բաքուն միջամտում է Հայաստանի ներքին գործերին.

«Բացարձակապես ոչ, բայց դա վերաբերում է մեզ։ Մենք չենք կարող Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել այն ժամանակ, երբ նրանք «տարածքային պահանջներ ունեն մեր նկատմամբ» (չակերտները՝ Tert.am)»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել