Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ն Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ վիզային սահմանափակումներ է մտցնում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի պատճառով:

Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Պատժամիջոցները կառնչվեն խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության անդամների, իրավապահների և մասնավոր անձանց։

Խոսքը երկու-երեք տասնյակ անձանց մասին է, որոնք Վաշինգտոնի կողմից չեն ծանուցվի ընդունված որոշման մասին, բայց նրանց կարգելվի մուտք գործել ԱՄՆ-ի տարածք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել