Tert.am-ը գրում է.


Անցած տարվա վերջից մինչ այս պահը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն 8 դատական հայց ունի՝ բոլորը զրպարտության հոդվածով, սա, իհարկե, լռեցման փորձ է․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Վահագն Գրիգորյանը։

Նշենք, որ ԶՊՄԿ-ն (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ) զրպարտության հոդվածով դատական հայցեր է ներկայացրել լրատվամիջոցների, բնապահապանների նկատմամբ։

Իրավաբան Վահագն Գրիգորյանը նշեց․ «Իմ մոտեցումը հետևայլն է՝ կա հրապարակված նյութ, որում չկա լրատվականի սեփական քոմենթ և ամբողջական ուղղակի հարցազրույց է հրապարակված, երևում է, թե այդ հարցազրույց տվող անձը ով է, լրատվական գործակալությունը չպետք է այդտեղ պատասխանատվություն կրի»։

Նրա խոսքով՝ լրատվականը չի կարող ենթարկվել պատասխանատվության, եթե հղում է  կատարում տեղեկատվության աղբյուրին կամ հեղինակին և չի ազատվում պատասխանատվությունից, եթե չնույնականացվող աղբյուրի տեղեկատվություն է տարածել։ Ավելին, նա ընդգծեց, որ բնապահպանական տեղեկատվությունը հանրությանը հուզող հարց է, և հանրությանը հուզող հարցը տարածելու դեպքում հրապարակված նյութը օգտվում է առավելագույն պաշտպանությունից, բայց այստեղ քննարկում ենք ամենաառաջնային կետերը, այստեղ ընդհանրապես պատասխանատվության հարց էլ չպետք է քննարկվի։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ լրատվամիջոցներին, մասնագետներին իրենց մասին որևէ տեղեկություն հրապարակելու համար դատական պատասխանատվության է կանչում լռեցնելու համար, որովհետև հիմա որևէ բնապահպան չի համարձակվում խոսել  ԶՊՄԿ-ի  (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ) մասին, նա ասաց, որ բացի շատ ծայրահեղ դեպքերից զրպարտության և վիրավորանքի հետ կապված հարցերով դատի տալը նորմալ չի համարում։

«Այդ ինստիտուտը չպետք է օգտագործվի որպես գործիք, թե նայեք՝ ես չեմ թողնում իմ մասին խոսեն, ով իմ մասին խոսի առնվազն կընկնի եթե ոչ պատասխանատվության դաշտ, ապա գոնե դատական պրոբլեմի մեջ․ դա բոլորի համար առնվազն տհաճ ու ծախսատար է։ Իսկ ընդհանուր առմամբ շատ վատ է երբ հավասարակշռված խոսք արտահայտելու հնարավորություն ունեցող մարդուն այնպես են անում, որ չխոսի»։

Գրիգորյանի խոսքով՝ ցանկացած հանք շահագործող սուբյեկտ և դատարանն էլ պետք է գիտակցի, որ 100 տոկոսանոց մաքուր հանքաարդյունաբերություն չի լինում։ «Չեմ կարծում, թե տեխնոլոգիաները հասել են այն աստիճանի, որ կարող ենք ասել՝ շահագործում եմ հանք, որը ոչ մեկին վնաս չէ։ Դա նորմալ է։ Եթե մենք ընտրենք հանք շահագործելու, չշահագործելու մեջ, պետք է ընտրություն կատարել, որ օգուտ ենք բերում մեզ, երկրին, մարդկանց այնտեղ աշխատող, բայց և դրա դիմաց մենք ինչ-որ վնաս ենք պատճառում շրջակա միջավայրին ու ինչ-որ չափով էլ վնաս ենք պատճառում մարդկանց առողջությանը․ դա ընդհանուր առմամբ նորմալ է և դրա մասին խոսելն էլ է նորմալ»,- շեշտեց իրավաբանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել