Բելառուսն օկուպացված Արցախի տարածքում կկառուցի ագրոքաղաք. այդ մասին հայտնել է հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն Առևտրատնտեսական համագործակցության բելառուսա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ:

Նա ընդգծել է, որ Բելառուսն իր կոնկրետ ներդրումն է ունենալու «Ղարաբաղի վերածննդի գործում»։

«Մեր հիմնական ծրագրերից մեկը կլինի Աղդամի (Ակնա) տարածաշրջանում ինտեգրված ժամանակակից գյուղատնտեսական քաղաքի ստեղծումը, ներառյալ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունն ու վերամշակումը, ինչպես նաև աշխատողների և նրանց ընտանիքների անդամների բնակարանային և սոցիալական հարմարությունները: Մենք նախատեսում ենք այդ համապարփակ նախագծի հայեցակարգը ներկայացնել պետությունների ղեկավարներին»,- հավելել է Պետրիշենկոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել