![](/static/news/b/2024/06/867171.jpg)
Tert.am-ը գրում է.
Գեղարքունիքի մարզում սահմանազատում իրականացնելուց հետո ադրբեջանական զորքը դուրս կգա այդ տարածքից։
Այս մասին ԱԺ-ում լրագրողներին հետ զրույցում ասեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Եթե սահմանազատում պետք է իրականացվի Գեղարքունիքի մարզում, ուրեմն պետք է իրականացվի։
2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք, հարձակում է եղել մեր մարզի սահմանին հարող 12 բնակավայրի վրա, դրա արդյունքում մի շարք հատվածներում իրենք գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում։ Սահմանազատման արդյունքում իրենք հետ կգնան իրենց ելման դիրքեր, և ՀՀ այն բնակավայրերը, որոնք ուղիղ թիրախավորված են այդ ուժերի կողմից, արդեն իսկ կլինեն ապահովված»,- նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այն քարտեզները, որոնցով լինելու է սահմանազատումը, տալիս է իրեն այդ վստահությունը։