Վերջերս փողոցում հարցազրույցի բռնվելով լրատվականներից մեկի հետ՝ Սյամոն ամեն կերպ խուսափել էր դիրքորոշում հայտնել Տավուշյան դեմարկացիայի մասին՝ հայտարարելով, թե դրվագներ չի քննարկում ու սխալ է համարում նման դրվագների քննարկումը, քանի որ առաջարկում է խոսել «ռազմավարական», քննարկել այն հարցը, թե որ բևեռում է Հայաստանը՝թյուրքական աշխարհի մի մա՞ս՝ Ադրբեջանին տրվելիք ճանապարհով, թե՞ մեկ այլ:

Սկնհայտ է, որ Սյամոն չուի դրական վերաբերմունք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նկատմամբ՝ չնայած ձևականորեն իր կողմից գլխավորվող քաղաքական ուժը հայտնել է աջակցություն: Խուսափելով հստակորեն արտահայտվել հարցի վերաբերյալ՝ Սյամոն փորձում է «կռուտիտի» տեղ թողնել՝ «խոսքը գցելով կտուրը»: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ թյուրքական աշխարհին ինտեգրվելու վերաբեյալ Սյամոյի հայտարարությունները խոսում են շատ կոնկրետ բանի մասին. նրա մուազն է, որպեսզի Մեղրիով ազերիներին տրվի ճանապարհ-միջանցք, որպեսզի Հայաստանն ամբողջությամբ ընկնի թուրք-ադրբեջանական տանդեմի դռբի տակ: Ընդ որում՝ նա, այս թեման հոլովելով՝ հաճախ փորձում է ձևավորել այնպիսի կարծիք, թե միջանցքը դառնալու է Հայաստանի բարեկեցության երաշխիքը, Հայաստանը ստանալու է աներևակայելի եկամուտներ, վերջ է դրվելու թշնամանքին, իսկ Ադրբեջանն էլ նույնիսկ ճանաչելու է Հայաստանի տարածքը 1926-ի քարտեզով՝ մոտ 31000 քկմ:

Սյամոն թաց տեղ պարկող չէ, հետևաբար՝ եթե ինչ-որ բան գովազդում է, ապա դա անում է շատ կոնկրետ հաշվարկով: Ի՞նչ են խոստացել Սյամոյին Մեղրիի միջանցքի բացման դեպքում, որի լոբբինգով նա հենց հիմա զբաղվում է: Ակնհայտ է՝ տնտեսական-նյութական դիվիդետներ. թուրքերը դեմ չեն լինի, որ իրենց ագենտը Հայաստանում լուրջ հնարավորությունների տեր լինի, քանի որ դա նրանց կօգնի առավել կառավարելի պահել Հայաստանը, ղեկավարել ներքին պրոցեսներն այնքան ժամանակ, մինչև չհասնեն իրենց բուն նպատակին՝ Հայատանի արցախացմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել