Ռուս սահմանապահներն արդեն դուրս են եկել Ներքին Հանդի հատվածից։ Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան հայտնել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Ճշտող հարցին՝ իսկ մնացած հատվածների՞ց, Ղուկասյանը պատասխանել է, որ գործընթացը շարունակվում է։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը համաձայնեցրել էին ռուս սահմանապահների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից։

Հայաստանի իշխող խմբակցության քարտուղարը նույն օրը հստակեցրեց՝ ռուսները դուրս կգան Ադրբեջանի հետ սահմանակից Վայոց Ձորից, Տավուշից ու Սյունիքից, Գեղարքունիքից, Արարատից, սակայն, ծառայությունը կշարունակեն հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել