Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է ընդունել Սրբազանին, հրավիրում ենք ներս մինչև 4 հոգու, կխնդրենք բարձրանան վերև։
Այս մասին ասաց ՄԻՊ գրասենյակի հանրային կապերի բաժնի պատասխանատու Արթուր Ասլանյանը՝ նշելով, որ խոսքը լրատվամիջոցներին չի վերաբերվում։
«Գաղտնի բաներ չեն քննարկելու, ես միշտ հասանելի եմ, հանդիպումից հետո ես մանրամասն տեղեկատվություն կներկայացնեմ լրատվամիջոցներին»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանն արձագանքեց. «Դժբախտաբար, առանց գոնե մի քանի լրատվամիջոցների չենք կարող հանդիպել: Գնահատում ենք ձեր առաջարկը, բաց, թափանցիկ խոսակցություն է և ՄԻՊ-ը առաջին հերթին միտված պետք է լինի, որ բոլորը հասկանան, իր գործունեությունը տեսնեն, մարդիկ էլ գնահատեն այն, ինչ տեղի է ունեցել: Շատ կարևոր է, որ հրապարակային ներկայացվի՝ գնահատականները կան, թե չկան»:
ՄԻՊ խոսնակն ասաց, որ այս մասին պետք է փոխանցի Մանասյանին։