Հակակոռուպցիոն կոմիտեում ունեցած իր ելույթում արձանագրելով, որ իր իշխանությունը ջանք չի խնայել՝ իրավապահ համակարգի բոլոր «խածելկաները» լիարժեքորեն բավարարելու, այդ ուղղությամբ միլիարդներ ծախսելու՝ Նիկոլը երկրում առկա կոռուպցիայի մեղավոր է հռչակել հենց այդ համակարգը՝ միաժամանակ հայտարարելով, թե իր զգացողությամբ՝ հանրության տրամադրությունն այնպիսին է, որ այսօր մեծ ծավալի կոռուպցիա կա երկրում:=
Նախ՝ կոռուպցիայի գոյությունը ոչ թե զգացողության կամ տրամադրության հարց է, այլ՝ իրողություն՝ փաստարկված բազմաթիվ փաստերով, ապա՝ առնավազը մարդկանց հիմարի տեղ դնել է նշանակում կոռուպցիայի, թալանի առկայությունը լոկ իրավապահների «վզով անելու» փորձը, քանի որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե իրականում ովքեր են կոռուպցիայի հեղինակներն ու գլխավոր շահառուներն այս երկրում. ՔՊ-ն է՝ նախևառաջ յուր Հակոբյան Աննայով, իսկ իրավապահ համակրգը կոչված է՝ դաժան իրողությունները «սվաղելու»: Այլ կերպ ասած՝ Նիկոլը միլիարդներ է ծախսել՝ ոչ թե կոռուպցիան մինիմիզացնելու, այլ այն քողարկելու, սեփական քաղաքական իշխանությունն ամրապնդելու, իսկ կոռուպցիայի մասին նմանօրինակ լոլոների իմաստը հանրության մոտ տպավորության ստեղծումն է, թե իբր պայքար կա կոռուպցիայի դեմ, թե իբր 2018-ին տրված խոստումները չեն մոռացվել:
Հակակոռուպցիոն կոմիտեն ոչ այլ ինչ է, քան Նիկոլի քաղաքական մրցակիցներին շինծու գործերով հետապնդելու ու այդպիսով հանրության հոգեբանության վրա ներազդելու կույր գործիք: