Հայտի է դարձել, որ Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Հորդանանը (նախկին իշխանույունների օրոք համենայն դեպս այդպես էր) հետ է կանչել հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որն այդ երկրի կինոհանձնաժողովն ընտրել էր՝ «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու.Ադրբեջանն է ճնշել:
Սա, անակսած, ոչ միայն ֆիլմի հեղինակների, այլև նախևաառաջ Հայաստանի պարտությունն է: Բայց հարց կծագի՝ ո՞ր Հայաստանի:
ՔՊ-ի համար, իհարկե, սա մեծ ձեռբերում է, քանի որ եթե ադրբեւջանական ջանքերը քայքայիչ պտուղ չտային, ապա Նիկոլի հետ հաջորդ հանդիպմանը նույն Էրդողանը կարող էր նրա հետ վարվել շատ վատ: Ավելին՝ նույնիսկ բացառված չէ, որ ներքին կարգով ադրբեջանական ջանքերին աջակցած լինեն նաև հայաստանյան իշխանությունները՝ ասենք ապացուցելու համար իրենց հավատարմությունը խաղաղության օրակարգին:
Եթե Հայաստանը լիներ նախկինը, բնակաբար, նման բան չէր լինի, և ադրբեջանական ջանքերը ոչ մի դեպքում հաջողությամբ չէին պսակվի, քանի որ նախ՝ ամեն ինչ կարվեր՝ չեզոքացնելու թշնամու հակահայկական քայլերը, ապա՝ հորդանանցիներն իրենք նման բան իրենց թույլ չէին տա՝ հարգելով Հայաստանն ու հայ ժողովրդի ցավը:
Նեղանալու տեղ չունենք. եթե Ցեղասպանությունն են սրանք ուրանում, օտարից ի՞նչ պահանջենք: