ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ անդամ երկրների միջև դեռևս կոնսենսուս չկա՝ կապված ռազմական ուսումնական առաքելությունը ուկրաինական տարածք տեղափոխելու հետ:
Այս մասին նա ասել է Կիևում արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ կայացած մամուլի ասուլիսում, գրում է European Pravda-ն։
«Ուսումնական առաքելության վերաբերյալ, որը կգործի ուկրաինական տարածքում, անդամ երկրների միջև այս որոշմանը հասնելու համար դեռևս կոնսենսուս չկա: Բայց ուսումնական առաքելությունը կարող է շարունակել իր աշխատանքը»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե եվրոպացի հրահանգիչների Ուկրաինա ուղարկելը կարո՞ղ է պատասխան լինել ԿԺԴՀ-ի զինվորականների մասնակցությանը Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմին։
Բորելը հիշեցրել է, որ Ուկրաինայի համար ԵՄ ռազմական առաքելությունը մինչև տարեվերջ 75 հազար ուկրաինացի զինվորական կպատրաստի։
«Մենք փորձում ենք ուկրաինացի զինվորներին մարզել ուկրաինական սահմանին որքան հնարավոր է մոտ, բայց սա որպես այդպիսին պաշտպանական առաքելություն չէ։
Ուկրաինայի տարածքում դա անելու շուրջ դեռևս կոնսենսուս չկա։ Չեմ կարող բացառել, որ դա տեղի կունենա։ Բայց իմ խնդիրն է փորձել այնպես անել, որ առաքելությունն աշխատի և մեծացվի ուկրաինացի զինվորների պատրաստման թիվը»,- հավելեց եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել