Դատարանը մերժեց հանրային մեղադրողի միջնորդությունը՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ։

Նշենք, որ դատական նիստի ընթացքում դատախազը նշել էր, որ դատարանի կողմից սահմանված վարչական հսկողության խափանման միջոցի շրջանակներում  կիրառված սահմանափակումները խախտվել են։

Դատավորի խոսքով՝ այն խափանման միջոցները, որոնք ընտրվել են, պետք է մնա անփոփոխ, որովհետև դրանք ապահովում են այն  պայմանները, որոնք դատարանը դրել է իր առջև։

Նշենք. որ հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար 2 ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին մայիսի 21-ին։

Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ, խափանման միջոց կալանքը վերացվեց, նրանց նկատմամբ ընտրվեց վարչական վերահսկողություն, նրանք 3 ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմի»-ն կամ որևէ այլ հաղորդում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել