Հայաստանը կրկին չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որն անցկացելու է ուրբաթ Ալմաթիում։

Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։

«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, սակայն հայկական կողմը մեզ տեղեկացրեց, որ դեմ չէ սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը», - ասաց Շուվալովը՝ պարզաբանելով, որ սահմանափակ ձևաչափը ենթադրում է Հայաստանի բացակայությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել