«Օրակարգով գրված է ՆԳ նախարար Վահե Ղազարյան, Վահե Ղազարյանը վախեցե՞լ է գա». ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկմանը դիմելով նիստը վարող ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին և ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ո՛չ, ձեզնից ոչ ոք չի վախեցել»,-պատասխանեց Քոչարյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը Անդրանիկ Քոչարյանին հորդորեց ձեռքերով չխոսել. «Մատդ ծալի»։

«Ի՛, եկել ես խանգարես հանձնաժողովի աշխատանքները»,-հարցրեց Քոչարյանը։

Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց։ Ծովինար Վարդանյանը հայտարարեց, որ նիստը կընդհատի, եթե այդպես շարունակեն։

«Ըստ օրակարգի, այս պահին զեկուցում է Ֆինանսների նախարարը»,-ասաց նա։

«Վահե Ղազարյանը պետք է գար բյուջեի կատարողականի հաշվետվությանը, արձանագրում ենք, որ Վահե Ղազարյանը վախեցել է գա հանձնաժողովի նիստին»,-հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել