Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության պետ Սանթուր Դուրգարյանը և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Ոստիկանները ու պարեկները պարզել են, որ նա Արցախի Հանրապետության բնակիչ 20-ամյա Ալբերտ Գ․-ն է։
Ստացված օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ հուլիսի 9-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Մաշտոցի փողոցում՝ նախկին կինոյի շենքի հետնամասում, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Ս․-ն իր մոտ պահվող օդամղիչ «PM-X» տիպի ատրճանակից 4-5 կրակոց է արձակել Ալբերտ Գ․-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս ստացել է վերոնշված մարմնական վնասվածքը։
Ոստիկանների կողմից Նարեկ Ս․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին, ում անձնական խուզարկությամբ բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող օդամղիչ ատրճանակը։
Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Նարեկ Ս․-ի, հանցագործության գործիք հրազենի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/08/01/1288303
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



