Ադրբեջանի վերաքննիչ դատարանը մերժել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի բողոքը՝ իր խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ։

Դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարի կալանքը երկարաձգվել էր 5 ամսով։

Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից ապօրինի ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերին։ Նրան Բաքվում շինծու մեղադրանքներ են առաջադրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել