Tert.am-ը գրում է.


Կառավարությունը պաշտոնապես առաջարկել է, որ Հայ առաքելական եկեղեցին ամբողջապես հարկային դաշտ բերվի, միաժամանակ, հավաքագրված բոլոր հարկերը վերադարձվեն եկեղեցուն։

Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս առաջարկի իմաստն այն է, որ ստվերն ամբողջությամբ բացառվի, թափանցիկություն ապահովվի։

«Մենք պաշտոնապես առաջարկել ենք, որ հարկային համակարգը ներդնենք և հավաքագրված ամբողջ գումարը կվերադարձնենք Հայ առաքելական եկեղեցուն, եթե դրա անհրաժեշտությունը լինի, որ ասում ենք՝ պատմամշակութային հուշարձանների պահպանում, վերականգնում և այլն, լրացուցիչ ֆինանսավորում էլ ենք պատրաստ տրամադրել»,- նշում է վարչապետը։

Նրա խոսքով՝ առաջարկը մերժվել է, ինչն իրենց համար անհասկանալի է։

«Երբ վերլուծել ենք՝ ինչը կարող է պատճառ դառնալ այս մերժման․․․ Թափանցիկության խնդիր է, որովհետև, ըստ ամենայնի՝ ֆինանսական հոսքերի հետ կապված կան պրոբլեմներ»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ պետք է առաջիկայում քննարկել եկեղեցին հարկային դաշտային մտցնելու հարցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել