Tert.am-ը գրում է․

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին Կահիրեի և Թեհրանի հարաբերությունների խզումից հետո առաջին անգամ ժամանել է Իրան՝ հարգելու Իսլամական Հանրապետության զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիի հիշատակը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ երկու պետությունների միջև դիվանագիտական շփումները խզվել են 1980 թվականին, այն բանից հետո, երբ Կահիրեն քաղաքական ապաստան է տվել Շահ Փահլավին, որը տապալվել էր Իրանի իսլամական հեղափոխության ժամանակ։

Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին ընդգծել է, որ որոշ երկրների ղեկավարներ առաջին անգամ եմ այցելել Իրան՝ մասնակցելու Իրանի զոհված նախագահի հրաժեշտի արարողությանը։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի Bell 212 ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին։ Իրանի պատվիրակությունը վերադառնում էր Ադրբեջանիհետ սահմանից, որտեղ Ռաիսին հանդիպում էր ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Նրա ուղղաթիռը որոնել են ավելի քան 10 ժամ, ինչից հետո հայտնաբերվել են մոխրացած բեկորները:

Ուղղաթիռում է եղել նաև ԱԳ նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել