Tert.am-ը գրում է․

ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանի հրապարակած տեսանյութում երևում է, որ իրավիճակը Կիրանց տանող ճանապարհին լարվել է։

Ոստիկանները ուժ կիրառելով՝ բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների։

Հիշեցնենք, որ 2 օր է ոստիկանությունը փակ է պահում գյուղի մուտքերը, թույլատրելով անցնել միայն Կիրանցի գրանցում ունեցողներին։

Նախօրեին փորձել էին Կիրանց մտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները, իսկ այսօր առավոտից այնտեղ էր նաև Բագրատ Սրբազանը, որին հաջողվել է հասնել Կիրանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել