Այսօր պարզ դարձավ, որ մայիսի 10-ին Բրյուսովում տեղի ունեցած դեպքերի առթիվ մի քանի ուսանողի հարց դրվելու է քննարկման Էթիկայի հանձնաժողովում: Դավիթ Գյուրջինյանն իր ապօրինի քայլերը քողարկելու համար անհիմն մեղադրում է ուսանողներին իր աշխատասենյակի ընդունարանում ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ իրեն սպասելու, եռագույնով համալսարանի տարածք մտնելու փորձի, ազատ խոսքի արտահայտման և այլ ոչ հակաօրինական քայլերի համար: Լավ կլինի, որ Գյուրջինյանը մտածի իր կատարած հանցանքի` ուսանողներին հավաքի մասնակցելուն խոչընդոտելու մասին (քր. օրենսգրքի 236 հոդված), չմոռանանք նաև ուսանողուհիներին իր աշխատասենյակի պատշգամբից լուսանկարելու և նրանց համալսարան ներս չթողնելու մասին:
Հորդորում եմ էթիկայի հանձնաժողովի անդամների չլինել այս խայտառակության մաս և չդառնալ Գյուրջինյանի հանցակիցը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել