Tert.am-ը գրում է.

Այս այցը առավել քան սպասված է՝ հաշվի առնելով, թե՛ Հրավային Կովկասում առջիկա վիճակը ու դրանում ԵԱՀԿ ներգրավվածության մեխանիզմների շուրջ քննարկումը, թե՛ ԵԱՀԿ պատասխանատվության գոտոմ առկա մարտահրավերները։

Այս մասին ՀՀ-ի ու Մալթայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ողջունելով Իեն Բորջի այցը Հայաստան` ԵԱՀԿ նախագահի պաշտոնում։

«Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում՝ ԵԱՀԿ-ն այսօր կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, որոնք պահանջում են բոլոր մասնակից պետությունների կողմից ԵԱՀԿ պատասխանատվության  գոտում կազմակերպության  գործիքակազմի բոլոր մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ առկա խնդիրների հասցեագրումը։ Մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասն էլ, ցավոք, զերծ չէ լրջագույն մարտահրավերներից։

Դրանք իրենց հերթին խաթարում են ԵԱՀԿ այնպիսի առանցքային սկզբունքները, ինչպիսիք են պետությունների տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը, սրանք մարտահրավերներ են, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵԱՀԿ մանդատին ու ընդգծում են կառույցի հասցեական ներգարավվածության կարևորությունը»,- ասաց նա։

Միրզոյանը նշեց, որ վերը նշված հարցերի համատեքստում է ԵԱՀԿ նախագահի հետ քննարկվել համագործակցության տեսլականը։

«Անդրադարձել ենք տարածաշրջանի անվտանգությանը, իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում առկա իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների խաղաղ կարգավորման վերջին փուլում եղած զարգացումները, այդ թվում երկու օր առաջ Ալմաթիում կայացած բանակցությունների վերջին մանրամասները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել