Pastinfo.am-ը գրում է․
«Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել մեկ անձի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանին և նրա դստերը «դիմավորել» են «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ դավաճան» , «թուրք» , «առանց թուրք Հայաստան» և այլ վանկարկումներով։ Աննա Հակոբյանին միայն ոստիկանական ուժերի միջնորդությամբ է հնարավորություն տրվել մոտենալ անմար կրակին։
Նյութի աղբյուր՝ https://www.pastinfo.am/hy/news/2024/04/29/p8i9c29w2/1755514
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել