Նիկոլ Փաշինյանի երեխաների մոր՝ Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն այս տարի արդեն ստացել է 115 միլիոն դրամի նվիրատվություն։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ նվիրատուների ցանկը, և բավականին հետաքրքիր պատկեր է բացահայտվել։ Այսպես՝ 70 մլն դրամը փոխանցվել է անանուն նվիրատուների կողմից, որոնցից մեկը նվիրաբերել է 50 մլն դրամ, իսկ մյուսը՝ 20 մլն դրամ։Նշենք, որ նախորդ տարի Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամն ունեցել է 10 անանուն նվիրատու, որոնց նվիրաբերած գումարը, ընդհանուր առմամբ, կազմել է 150 միլիոն դրամ։ Այս տարի նրանց թիվը դեռևս 2 է, սակայն նվիրատվությունների չափը բավականին մեծ է։

Այս տարվա հաջորդ խոշոր նվիրատուն «Սթիլ կոնցեռն» ՍՊԸ-ն է, որը 20 մլն դրամ է նվիրաբերել Փաշինյանի երեխաների մոր գլխավորած հիմնադրամին։ Ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 277-րդ հորիզոնականը։ Այն, ի դեպ, հաճախ է օգտվել կառավարության տնտեսական արտոնություններից։

Բավական խոշոր գումար՝ 10 մլն դրամ, նվիրաբերել է «Իտեքս» հայ-իտալական ընկերությունը, որը հիմնադրվել է 2022 թվականին և խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 404-րդ հորիզոնականը։ Համեմատության համար նշենք, որ 10 մլն դրամ է փոխանցել նաև իրապես խոշոր հարկատու համարվող «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը գտնվում է առաջին տասնյակում։

«Իտեքս» ընկերության համեմատ առավել բարենպաստ դիրքեր զբաղեցնող ընկերություններն այդքան շռայլ չեն գտնվել։Խոշոր հարկատուների ցանկում 163-րդ հորիզոնականը զբաղեցնող Պռոշյանի կոնյակի գործարանը նվիրաբերել է 3 միլիոն դրամ։ Գործարանը պետական մակարդակով ծառայություններ է մատուցում ՀՀ տարբեր գերատեսչություններին։

Ապակե շշերի և տարաների արտադրությամբ զբաղվող «Սարանիստ» ընկերությունը նվիրաբերել է 1 միլիոն դրամ։ Այն խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 369-րդ հորիզոնականը։ Այս ընկերությունը հենց 2026 թվականին պետական աջակցություն է ստացել կառավարությունից՝ արտադրության շարունակականությունն ու մրցունակությունը պահպանելու նպատակով։

Եվս 1 միլիոն դրամ նվիրաբերել է «Արմենիան Քարդ»-ը, որն առավել հայտնի է ArCa անվամբ։ Ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 244-րդ հորիզոնականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել