Pastinfo.am-ը գրում է․

Ոսկեպարի հատվածում, այսպես կոչված, սահմանազատման աշխատանքներն ավարտվել են։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասել է Ոսկեպարի համայնքապետ Իշխան Աղբալյանը։

Նրա փոխանցմամբ՝ Բաղանիս- Այրումից եկել հասել են Ոսկեպար, մինչև գետի մյուս կողմը։ «Եռանկյունու հատվածը մնում է», - ասել է համայնքապետը՝ նշելով, որ բնակիչներն անհանգիստ են ու այս պահին համայնքում՝ գյուղացիների հետ, քննարկում են իրավիճակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել