Բառիգի թիրախում կրկին հայտնվել են այսպես կոչված նախկինները. 30 տարի ստիպելու մասին ակնարկը հենց նրանց է վերաբերվում: Բայց հարց է առաջանում՝ ո՞րն է ուրիշինը, որը՝ մերը մի դպքում, երբ հայտնի է, որ ներկայիս ՀՀ սահմանները շատ իմաստներով ձևավորվել են Հայոց ցեղասպանության հետևանքով: ՔՊ-ականների ու նրանց սյուզերեն Նիկոլի խսույթի ողջ նպատակը «Արևմտյան Հայաստան» հասկացությունը, պատմաաշխարհագրակական եզրույթը մոռացնել տալն է, ու մինչ Իլհամը Հայաստաի 29800-ը հռչակումէ՝ պատմական Ադրբեջան, 29800-ի վրա սատրապ կարգված ՔՊ-ն շտապում է կտրել ՀՀ-ն պատմական Հայաստանին կապող պորտալարը՝ անձեռնմխելի հռչակելով ժամանակակից Թուրքիայի «արևելաանատոլիական» սահմանները: Կասկած չկա, որ հաջորդ փուլում պաշտոնական Երևանը ճանաչելու է Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը՝ լեգիտիմացնելով Ցեղասապնության հետևանքները: Ահա թե որն է սրանց հեռահար նպատակը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/477
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել