Մեկնաբանելով ընդդիմության դիրքորոշումը՝ կանխելու «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելը՝ ՔՊ-ական Ալեքսանյան Վահագը հայտարարել է, թե դա Հայաստանի պետության դեմ ձեռնարկված արշավ է: Նրանք, ովքեր պայքարում են դրա դեմ, ըստ Նիկոլի սիրած կենդանու, պայքարում են ինքնիշխան Հայաստանի գոյության դեմ: Միաժամանակ Վահագը պնդել է, թե հայոց պատմության մեջ Հայաստանի պատմությունը գերակա չէ:
Ո՞ր Հայաստանի, «նո՞ր»՝ Նիկոլի՞: Իսկ ինչպե՞ս կարող է Նիկոլի Հայաստանի պատմությունը գերակա լինել հայոց պատմության մեջ, եթե այն ամեն ինչի մասին է՝ բացի հայերից: «Նոր Հայաստանը», որը շարունակում է կառուցել Նիկոլը իսկական Հայաստանի հաշվին, ավելի շատ կապ ունի թուրքական երազանքների հետ, քան՝ հայերի: Կապ ունի այնքանով, որքանով Նիկոլը հայերին անընդհատ հարկերը վճարելու կոչեր է հնչեցնում՝ հայտարարելով, թե պետությունը սկսվում է հարկերից: Պետութան մասին հայ ժողովրդի պատկերարցումներն այսպիսի՞ն են եղել երբևէ, հայի համար Հայաստանը ՀԴՄ-ի «չեկի՞ց» է սկսվել, թե՞ Աղդամից կամ Ադանայից:
Այն, ինչ պնդել է Վահագը, պետք է հասկանալ հակառակ իմաստով. «Հայաստանի պատմությունը», որը սրանք փաթաթում են հայ երեխաների վզին, նպատակ ունի՝ այլասերելու հանրային գիտակցությունը, իսկ եթե ինչ-որ մեկն ապացույցներ է փնտրում, ապա թող նայի 7-րդ դասարանի պատմության դասագիրքի բովանդակությունը: Դո՞ւր է գալիս:

Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/204
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել