Hraparak.am-ը գրում է․
Ճանապարհներին աղն ու ավազը հիմա արդեն լապատկայով չենք ցանում: Այն ժամանակ, երբ լապատկայով էինք ցանում, աղը շատ տեսանելի էր, հիմա տեխնիկան ընդհանուր է լցնում, ու մարդիկ ասում են՝ ցանված չէ, բայց մեքենաների վրա կան GPS սարքավորումներ, մենք տեսնում ենք, թե որ օրը որ ժամին է անցել ու աղ ցանել: Այս մասին քիչ առաջ կառավարության հերթական նիստին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Բայց մարդկանց պետք չէ աղը տեսնել կամ չտեսնել, մարդիկ պետք է տեսնեն՝ ասֆալտը երևո՞ւմ է, թե՞ սառույց է, այստեղ աղն էական չէ :Խնդիրը ոչ թե աղի մեջ է, այլ՝ ճանապարհի վիճակի»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/8e848f9574f9012245a09267c528f63b
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել