Այստեղ խնդիրը աղի մեջ չէ. մարդիկ պետք է տեսնեն՝ ասֆալտը երևու՞մ է, թե՞ սառույց է


12:56 , 25 հունվար, 2024

Hraparak.am-ը գրում է․

Ճանապարհներին աղն ու ավազը հիմա արդեն լապատկայով չենք ցանում: Այն ժամանակ, երբ լապատկայով էինք ցանում, աղը շատ տեսանելի էր, հիմա տեխնիկան ընդհանուր է լցնում, ու մարդիկ ասում են՝ ցանված չէ, բայց մեքենաների վրա կան GPS սարքավորումներ, մենք տեսնում ենք, թե որ օրը որ ժամին է անցել ու աղ ցանել: Այս մասին քիչ առաջ կառավարության հերթական նիստին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։


«Բայց մարդկանց պետք չէ աղը տեսնել կամ չտեսնել, մարդիկ պետք է տեսնեն՝ ասֆալտը երևո՞ւմ է, թե՞ սառույց է, այստեղ աղն էական չէ :Խնդիրը ոչ թե աղի մեջ է, այլ՝ ճանապարհի վիճակի»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը: