Ավագանու նիստին ընդդիմության հասցեին սպառնալիքներ հնչեցրած ու իրենց քաղաքական լիդերի հասցեին հեգնական տոնով խոսելն արգելած փոխքաղաքապետ Փամբուխչյան Արմենը, որ սրանից առաջ, ինչպես հայտնի է,արտակարգ իրավիճակների նախարար էր աշխատում, պարզաբանել էր,թե ինչ են տոնում: «Պարո՛ն Մարության, ձեր հարցին ես պատասխանում եմ՝ այո՛, մենք այս Ամանորին ընդառաջ տոնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դեռ կա և սուվերեն պետություն է»,-ասել է Նիկոլի նախկին նախարարը:
Փաստորեն՝ պետք է երջանիկ լինենք, որ դեռ կանք ու ուրախությունից պարենք, որ դեռ չենք ցեղասպանվել: Բայց դա միայն դեռ, քանի որ Փամբուխչյան Արմենի տոնայնությունից զգացվում է, որ ուրախությունը հույժ ժամանկավոր է, իսկ թե կոնկրետ որքան ժամանակի համար, մնում է միայն կռահել:
Դեռ լինելու համար գուցե արժե մի լավ տժժալ, բայց ա՛յ սուվերենության մասով չարժե չեղածի համար ուրախանալ: Իսկ որ Հայաստանի սուվերենությունը վաղուց է փոշիացրել Նիկոլը, չի կարող հոգու խորքում չգիտակցել նույնիսկ դանդալոշ Արմենը: Հայաստանի սուվերենության չափն ու ձևն այսօր թուրքերն են սահմանում, և Հայաստանը սուվերեն է ճիշտ այնքան, որքան Իլհամն է թույլատրում:
Բայց ՔՊ-ականերին եղածն էլ է բավական. կարևորը փող դիզելու հնարավորություն ունենան՝ մի բան, որ թուրքը դեռ թույլատրում է, բայց միայն դեռ, քանի որ հենց որ հասավ իր վերջնանպատակին, փող տպելու «ստանոկը» ձեռքներից առնելու է ու կոխի ՔՊ-ականների *ռը, որ վերջապես հասկանան՝ զվարճանալու առիթ առանձնապես չկա:
Նյութի աղբյուր՝ https://t.me/c/1980792242/81
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել