Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունները, որի հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ, նպատակ է հետապնդում ամբողջապես հայաթափելու Արցախը: Հաջորդիվ պլանավորվում է Հայաստանին պատերազմի մեջ ներքաշել և հարձակվել մեր սուվերեն տարածքի վրա։
Դրսի որոշ կենտրոնների նպատակը այս ֆոնին Հայաստանում հեղաշրջում անելն ու Հայաստանի ինքնիշխանությունը վերացնելն է:
Անչափ կարևոր է պահպանել մտքի զգոնությունը և սթափությունը։ Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունն անսակարկելի են մեզ համար և ռազմաճակատում լարմանը զուգահեռ իրականացվող բռնի հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով կասեցվելու են։
Աստված մեզ բոլորիս պահապան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել