Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման արարողությունը Նիկոլի համար վերածվել է խայտառակության. բացման արարողության ժամանակ Նիկոլի ունեցած ելույթը բոյկոտել են բազմաթիվ ներկաներ՝ ուղղակի լքելով միջոցառումը: Ելույթից հետո էլ ծափեր գրեթե չեն հնչել:

Սա, անկասկած, չափազանց կարևոր ցուցիչ է, թե իրականում որքան է Նիկոլի հեղինակությունը հայ ժողովրդի շրջանում՝ համահայկական մասշտաբով: Փաստորեն՝ «Գելափը» չի սխալվել. Նիկոլն իսկապես ոչնչություն է, Նիկոլին ոչ ոք չի վստահում, Նիկոլի ձայնը բոլորի նյարդերի վրա ուղղակի ազդում է, ու նա վերածվել է յուրատեսակ հակահերոսի՝ ինքն իրենով խորհրդանշելով պառակտում ու կորուստ, մահ ու ավեր:

Արդյոք Նիկոլի փիառշիկները հետևություններ կանե՞ն տեղի ուենցածից, թե՞ ինչպես շեֆը ելույթի ժամանակ, իրենք էլ կձևացնեն, թե ոչինչ տեղի չի ունեցել, թե խորքային հետևություների կարիք չկա, թե իբր ամեն ինչ լավ է:

Նիկոլը, իհարկե, վաղուց է հատել կարմիր գծերը, ու նա հիմա մի այնպիսի փուլում է հայտնվել, երբ հանրային կարծիքը չունի որևիցե արժեք: Ատեն-չատեն, սիրեն-չսիրեն, մեկ է՝ Նիկոլն իր միսիան մինչև վերջ կատարելու է, իսկ դա, ինչպես հայտնի է, Հայաստանից նույնի «Հ» տառը չթողնելն է. նրա իշխանությունը բխում է ոչ թե ժողովրդից, այլ օտարերկրյա հատուկ ծառայությունների բարի կամքից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել