Սեփական մարդուն օրերս անհաջող կերպով փիառած Հակոբյան Աննան, որի շնորհիվ Նիկոլին վերջնականապես պարզ դարձավ, թե ով է ինքն իրականում հայ հանրության համար, երբ նստելով ավտոբուս՝ արժանացել էր մարդկանց արհամարհանքին այն դեպքում, երբ անցյալում շատ դեպքերում արժանանում էր հակառակ վերաբերմունքին, խոհանոցից մի լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ երևում է, թե ինչպես է տնային տնտեսուհի «տնական» Աննան մաքրում իր իսկ մշակած բանջարեղենը:

«Հերոս» Աշոտիկի նույնքան հերոս մաման հոգեբանական տվայտանքների մեջ է հայտնվել. նա չի կարողնում երևի ինքն իրեն ներել ամուսնու ձախողված փիառի համար ու հիմա որոշել է հանրությանը համոզել, թե իբր ինքը տնական կնիկ է, ամուսինն էլ՝ իսկական հայ տղամարդ, այլ ոչ թե «պադկաբլուչնիկ» հայվան:

Աննայի մոտ կրկին չի ստացվել ու չի ստացվել այն պատճառով, որ մեկ-երկու «տնական» ֆոտոյով անհնար է սրբագրել գարեջրատնային այն անցյալը, որը հիմա այնքա՜ն շատ է կարոտում Նիկոլի կնիկը. Աննան փաբերի սիրահար, կլուբներում ժամանակ անցկացրած, ազատամիտ լիբերալ է, ինչպե՞ս կարող է հայ կնոջ ավանդական կերպարը հարազատ կամ բնորոշ լինել քրոջ հետ ժամանկին բարերում քարշ եկած Հրաչիկի քույրիկին:

Աննան ատում է հայ կնոջ ավանդական կերպարը, ատում է ավանդական ընտանիքի մոդելը, ատում է այն ամենը, ինչ որ բնորոշ է հայ կնոջը, և այդ մասին փաստող ստատուսներ նա շատ ունի գրած:

Բա որ չատեր, Նիկոլի կնիկը կլինե՞ր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել