ԱԽ քարտուղարն իր վերջին հարցազրույցում նշեց, թե կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ ՀՀ-ն ինտենսիվ քննարկումներ է ունենում զենք գնելու հարցով։
Երևի թե չկա փակ, գաղտնի ռեժիմով քննարկում, որի ժամանակ պաշտպանության նախարարը, դատարկ խոսելու վկայական ունեցող քոչարյանանդրանիկները չխոսեն այն մասին, որ զենքի, սպառազինության մատակարարումների հետ կապված հարցերը` ներկրվող երկրներից մինչև բանակցություններ, հրապարակման ենթակա չեն, որովհետև դա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում:
Իսկ ԱԽ քարտուղարն, ով վաղուց ուրացել է իր ծննդավայր Արցախն ու այն Ադրբեջան է համարում, եթերներում գլուխ գովելով է զբաղված:
Իշխանության մի մասի համար փակ տեղեկատվություն համարվող հարցերը, իշխանության մյուս հատվածի համար մեծ-մեծ փրթելու հարմար առիթ են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0RWRY9dhrtJz2utXV6m79ifihCnB16u7eV56fw6A8bZVSPUnB98kbD19hTheMXfWTl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել