Armeniasputnik.am-ը գրում է.

Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ ինքնապաշտպանության համար համապատասխան քանակությամբ զենք կա։

Sputnik Արմենիայի փոխացնմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ ադրբեջանական դիրքերն այսօր շատ մոտ են և անհրաժեշտ է անվտանգային միջոցառումներ իրականացնել։

Նրա խոսքով՝ հասկանալի պատճառներով այդ հարցի առնչությամբ շատ փակագծեր չի բացի, միայն վստահությամբ ընդգծեց, որ զենք կա սահմանամերձ բոլոր բնակավայրերում։

«Իհարկե, շատ բնակիչներ ցանկանում են իրենց մոտ զենք ունենալ, բայց դա միանշանակ ճիշտ չէ։ Մենք պետք է աչալուրջ լինենք։ Դուք էլ հասկանում եք` եթե զենքի կրման, պահելու հետ կապված հստակ կանոնակարգում չլինի, ապա այդ ամենի հետևանքով կարող են դժբախտ պատահարներ գրանցվել։ Ասել, որ սահմանամերձ գյուղերում զենք չկա՝ սխալ է։ Դրանք կան»,- ասաց Ղուկասյանը։

Նա շեշտեց, որ զենքը մարզում այնքան է, որքան անհրաժեշտ է համարում ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել