Պարզվում է, սակայն, ինչպես Նիկոլին սպասարկող մեդիաների ու փորձագետների ցնծությունը, այնպես էլ Արայիկ Հարությունյանի՝ Շոլցի հայտարարությունը ողջունող թվիթերյան գրառումը իզուր էին. Շոլցը իր պաշտոնական կայքից հեռացրել է ինքնորոշման իրավունքի մասին արված յուր բանավոր հայտարարության հատվածը:
Սա նշանակում է, որ Գերմանիայի կանցլերը իր խոսքի համապատասխան հատվածը համարել է թերևս լոկ վրիպակ՝ «լյապ», որ թյուրիմացաբար թույլ է տվել՝ կարծելով, որ նման կերպ կարող է շոյել Նիկոլի ականջը: Շոլցը պարզապես չի հասկացել, թե ով է իր դիմաց կանգնած, և որ Նիկոլին իրական հաճույք են պատճառում ոչ թե հայանպաստ, այլ բացառապես թրքամետ հայտարարությունները: Ի դեպ՝ասում են՝ Շոլցը նման քայլի է գնացել անձամբ Նիկլոի խնդրանքով՝ մեկի, ով այդպես էլ գերմանացու պասն անպատասխան է թողել՝ թուրքերի հետ իր երկխոսությունը չբարդացնելու միտումով:
Հետո էլ օտար ազգերից կամ պետություներից ենք դիլխոր ընկնում ու սկսում սրան-նրան մեղադրել, թե ինչու հայերիս շահերը չեն պաշտպանում:
Բա «ազգընտիր» Նիկոլը պաշտպանո՞ւմ է, որ օտարը պաշտպանի…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1416
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



