Սոնիկն իրականությունը հաջողությամբ մատուցել է գլխիվայր շրջած. այն, ինչ այժմ կատարվում է Լաչինի միջանցքի շուրջ, ուղիղ հետևանքն է պրահայան տխրահռչակ փաստաթղթի: Ավելին՝ Երևանի կողմից այդ փաստաթղթի ֆետիշացումն է պատճառը նաև, որ այսօր Մոսկվան շատ իմաստներով փակուղում է հայտնվել՝ ստիպված լինելով հետ կանգնել իր առաջարկից, քանի որ եթե Նիկոլը, ելնելով պրահայան փաստաթղթի դրույթներից, դեռ էս գլխից հրաժարվում է Արցախի թեման շոշափել՝ այն աներկբայորեն հռչակելով՝ ադրբեջանական, փակելով կարգավիճակի թեման, ապա Մոսկվան, բնականաբար, չի կարող «Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել» նույնիսկ այն դեպքում, երբ Երևանի այսօրինակ դիրքորոշումը հակասում է ՌԴ խորքային շահերին: Եթե Արցախը Ադրբեջան է, և վե՛րջ, ուրեմն՝ Լաչինի միջանցքն էլ է Ադրբեջան, իսկ եթե Ադրբեջան է, ուրեմն Բաքուն իրավասու է այդ միջանցքում անցակետ տեղադրել, անել, ինչ ցանկանա և այլն: Այսինքն՝ պրահայան փաստաթղթի ողջ իմաստն ու նպատակը նոյմեբերի 9-10-ի հայտարարութան դե ֆակտո չեղարկումն է՝ թակարդ՝ Հայաստանի ու Ռուսաստանի համար, երազանք՝ Ադրբեջանի ու Թուրքիայի:
Ինչ վերաբերում է Սոնիկի այն պնդմանը, թե Հայաստանը արցախահայերի անվտանգության պաշտպանն է, ապա սա կարելի է գնահատել՝ կա՛մ անհատակ տգիտություն, կա՛մ անբարո մանիպուլյացիա: Հարց է առաջանում՝ Սոնիկը երբևիցե լսե՞լ է ասենք նույն DJ Էդոյի հայտարարությունները, երբ սույն «պետական այրը» չի դադարում նոյեմբերի 9-ի հայտարարությանը հղում կատարելով պնդել, որ Արցախի անվտանգության երաշխավորն այլևս Ռուսաստանն է, իսկ Հայաստանը կարող է միայն փողով օժանդակել:
Սոնիկն ուղղակի տգետ է, որին խոսափող տրամադրելը ՔՊ-ի համար հղի է անկանխատեսելի հետևանքներով. նա հաջողությամբ ի ցույց է դնում իր ու թիմի իրական դեմքը՝ ևս մեկ անգամ ստիպելով իրենցից հիասթափվել:
Լավ, էսքան «տուպիցա՞»…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1218
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել