ՔՊ-ական Ղազարյան Սոնիկը Պրահայի փաստաթուղը հռչակել է որպես մեծագույն ձեռքբերում. լավ, էսքա՞ն «տուպիցա»


15:36 , 16 հունվար, 2023
ՔՊ-ական Ղազարյան Սոնիկը, գնահատելով պրահայան փաստաթուղթը, այն հռչակել է որպես մեծագույն ձեռքբերում՝ համոզմունք հայտնելով, որ փաստաթուղթը պաշտպանում է Հայաստանի տարածքային, պետական սուվերենությունը: Ինչ վերաբերում է Արցախին, ապա ըստ Սոնիկի՝ չկա ու չի եղել աշխարհում մի միջազգային սուբյեկտ, որն արցախյան խնդիրը երբևիցե դիտարկած լինի՝ տարածքային վեճ: «Հայաստանի Հանրապետությունը, որպես եռակողմ հայտարարության տեքստի նոյեմբերի 9-ի կողմ, պաշտպանում է անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի և իրավունքները: Դրանից ավելին Հայաստանը չպետք է անի ու չի կարող անել»,-մասնավորաբար՝ հենց այսպես է իրականությունը խեղաթյուրել Սոնիկը:

Սոնիկն իրականությունը հաջողությամբ մատուցել է գլխիվայր շրջած. այն, ինչ այժմ կատարվում է Լաչինի միջանցքի շուրջ, ուղիղ հետևանքն է պրահայան տխրահռչակ փաստաթղթի: Ավելին՝ Երևանի կողմից այդ փաստաթղթի ֆետիշացումն է պատճառը նաև, որ այսօր Մոսկվան շատ իմաստներով փակուղում է հայտնվել՝ ստիպված լինելով հետ կանգնել իր առաջարկից, քանի որ եթե Նիկոլը, ելնելով պրահայան փաստաթղթի դրույթներից, դեռ էս գլխից հրաժարվում է Արցախի թեման շոշափել՝ այն աներկբայորեն հռչակելով՝ ադրբեջանական, փակելով կարգավիճակի թեման, ապա Մոսկվան, բնականաբար, չի կարող «Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել» նույնիսկ այն դեպքում, երբ Երևանի այսօրինակ դիրքորոշումը հակասում է ՌԴ խորքային շահերին: Եթե Արցախը Ադրբեջան է, և վե՛րջ, ուրեմն՝ Լաչինի միջանցքն էլ է Ադրբեջան, իսկ եթե Ադրբեջան է, ուրեմն Բաքուն իրավասու է այդ միջանցքում անցակետ տեղադրել, անել, ինչ ցանկանա և այլն: Այսինքն՝ պրահայան փաստաթղթի ողջ իմաստն ու նպատակը նոյմեբերի 9-10-ի հայտարարութան դե ֆակտո չեղարկումն է՝ թակարդ՝ Հայաստանի ու Ռուսաստանի համար, երազանք՝ Ադրբեջանի ու Թուրքիայի:

Ինչ վերաբերում է Սոնիկի այն պնդմանը, թե Հայաստանը արցախահայերի անվտանգության պաշտպանն է, ապա սա կարելի է գնահատել՝ կա՛մ անհատակ տգիտություն, կա՛մ անբարո մանիպուլյացիա: Հարց է առաջանում՝ Սոնիկը երբևիցե լսե՞լ է ասենք նույն DJ Էդոյի հայտարարությունները, երբ սույն «պետական այրը» չի դադարում նոյեմբերի 9-ի հայտարարությանը հղում կատարելով պնդել, որ Արցախի անվտանգության երաշխավորն այլևս Ռուսաստանն է, իսկ Հայաստանը կարող է միայն փողով օժանդակել:

Սոնիկն ուղղակի տգետ է, որին խոսափող տրամադրելը ՔՊ-ի համար հղի է անկանխատեսելի հետևանքներով. նա հաջողությամբ ի ցույց է դնում իր ու թիմի իրական դեմքը՝ ևս մեկ անգամ ստիպելով իրենցից հիասթափվել:

Լավ, էսքան «տուպիցա՞»…