Հակաեկեղեցական արշավին միացած Գռզոն ասել է, թե ապագայի վերաբերյալ ինչ ծրագրեր ունի. մասնավորապես՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է.«Թեթև հաշվարկով՝ եթե Հայաստանի Հանրապետությունն իր հարևաններից ձեռք բերի իր վառելիքի 80%-ը, որն օգտագործում է, կտնտեսի 80 մլն-100 մլն դոլար՝ տարեկան կտրվածքով: Եթե ՀՀ-ն իր հարևաններից ձեռք չի բերում՝ հարևանները 10000 անգամ ավելի վաճառում են աշխարհի տարբեր երկրներին, և իրենք միշտ այդ գումարը ստանում են»:

Գռզոն, ըստ էության, ուրվագծել է Հայաստանի ապագան ու հստակեցրել, թե որ ուղղությամբ են շարժվում ինքն ու Նիկոլը: Փաստորեն՝ մարդը ծրագրել է Հայստանը «հագցնել» ադրբեջանական ասեղին. ուզում է ներարկիչն իր ձեռքն առնել, որ ավելի շատ փող «քերի»: Գռզոն բացարձակապես թքած ունի այն բանի վրա, որ եթե դա իսկապես տեղի ունենա, ապա Հայաստանը վեածվելու է տառացիորեն «Արևմտյան Ադրբեջանի»՝ երկրի, որի կենսագործունեոթյան վրա հիմնական ազդեցություն ունեցողը դառնալու է Իլհամը. վառելիքի գներից՝ հացի գներ նրանք են վերահսկելու՝ դառնալով Հայաստանի տարածքի իրական տերերը:

Պետք չէ զարմանալ. խոշոր կապիտալիստ Գռզոյի համար պետությունը խիստ պայմանական երևույթ է, թալանի բութ գործիք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել