Լրագրղների հետ զրույցում «Պուպուլիկը» անդրադարձել է Նոր տարվա ժամանակ արձանագրված բազմաթիվ հոսանքազրկումներին՝ կոչ անելով թեթև վերաբերվել. բոլոր ժամանակներում էլ հոանքազրկումներ եղել են, էլեկտրաէներգիայի բաշխման գործընթացը օրգանիկ պրոցես է, և եթե այս տարի հոսանքազրկված բաժանորդների թիվը եղել է 9200, ապա նախորդ տարի՝ 32000 բաժանորդ: Միաժամանակ Պետրոսյան Ռոմանոսը շտապել է հստակերցնել, որ իր օրոք կամ իր պատռճառով տեխնիկական տնօրինության կազմում փոփոխություն տեղի չի ունեցել, մասնագիտական շրջանակների էական փոփոխություն չի եղել:

Նիկոլի «Պուպուլիկի» կողմից արված այս հստակեցման հիմնական նպատակը մարդկանց Նոր տարվա օրով փաստի առաջ կանգնեցնելու համար ՔՊ-ին քաղաքական պատասխանատվությունից ազատելն է: Ռոմանոսն ասում է՝ այո, ես եմ քանդում ՀԷՑ-ը, բայց դեռ չեմ հասցրել ամբողջությամբ անել իմ սև գործը, ուստի թերացումների մեղավորը ես չեմ, այլ՝ նախկինները:

Սա ցինզիմի գագաթնակետն է, իսկ մատնանշված ստատիստիկան դեռ պետք է ճշտել՝ նկատի ունենալով այն, որ 2024-ի նույն ժամանակհատվածի վերաբերյալ չկան Ռոմանոսի խոսքերը հաստատող հանրամատչելի տվյալներ: Այսինքն՝ Պուպուլիկը ուղղակի թիվ է կրակել:

Մյուս կողմից՝ «աչք է ծակում» սրանց ռսպիությունը. փոխարենը ներողություն խնդրելու, աչքերը գտենին հառելու ու սեփական մեղքն ընդունելու մարդը կանգնել է ու հոխորտացել՝ փորձելով պատասպանատվության տակ չընկնել:

Սա դեռ սկիզբն է. տխրահռչակ հովհարային անջատումներին պատրաստվեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել