Թերհաս Վաղոն

ՔՊ-ական Հակոբյան Վաղոն հայտարարել է՝ չնայած հարգում են զոհվածների ծնողներին, կիսում նրանց վիշտը, սակայն պատախսանատու են մանուկների Նոր տարին տոն դարձնելու հարցում՝ միաժամանակ զուգահեռներ անցկացնելով իբր կառուցված գործարանների, բարձրացված թոշակների, նորածին երեխաների գումարների, աշխատավարձերի, կառուցված ճանապարհների և Երևանի տոնական լուսավորման միջև:

Վաղոն փաստացի մուննաթ է գալիս՝ բա լա՞վ էր, որ թոշակներ ու նպաստներ էին բարձրացնում, բա այն ժամանակ ինչո՞ւ հանրությունը չէր հիշում զոհվածների ծնողներին, որ հիմա են նրանց վիշտը մատնացույց անում՝ հարամելով Ավինյան Տիկոյի քարոզարշավը:

Վաղոն, փաստորեն, թերհաս է, որ չի տարբերում պետության պարտականությունների կատարումը ավելորդ ճոխությունից մի դեպքում, երբ երկրի վիճակն ինքնին ճոխության կամ լավ տրամադրության տեղ չի թողնում: Վաղոն խոսում է երեխաներին ամեն գնով տոն պարգևելու մասին, բայց մոռանում է հազարավոր զոհվածների ու հաշմվածների երեխաների իրական պրոբլեմները, որոնց նրանք ու նրանց ընտանիքներն այսօր բախվում են ամեն օր՝ արժանանալով ՔՊ-ական վաղոների տոտալ անտարբերությանը: Գոնե ձևի համար կարելի էր մի փոքր ավելի համեստ նշել Նոր տարին՝թեկուզ հենց դրսին ի ցույց դնելու մեր համազգային ողբերգության մասշտաբները, որ գոնե օտարների մոտ խայտառակ չլինեինք՝ տարված ավինյանանական լույսերով:

Մյուս կողմից՝ ամեն ինչ իր տեղն է ընկնում, երբ նկատի ես առնում՝ ինչ է ՔՊ-ն և ինչ առաքելություն է այս ուժն իրականացնում: Ինչո՞ւ չուրախանան կամ շենքերը ջարդելով չլուսավորեն քաղաքը վաղոները, եթե ամեն ինչ ըստ նախապես մշակված սցենարի է ընթանում՝ հանձնելով թուրքին երկիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել