«Բարեփոխիչը»

Հարցին՝ արդյոք Հայաստանը բավարար մեխանիզմներ կիրառո՞ւմ է՝ Ադրբեջանի ռազմական ու դիվանագիտական հաղթարշավը կասեցնելու, մի քանի օրից Լեհաստան, Նիդերլանդներ, Լիտվա մեկնել պատրաստվող ԱԽՔ Գրիգորյան Արմենը պատասխանել է.«Չկա որևէ մեկ գործիք, որով կարելի է բոլոր հարցերը լուծել, բայց կա գործիքների կազմ, որոնք, փոխլրացնելով իրար, կարող են լուծել բազմաթիվ հարցեր: Հայաստանում տեղի ունեցող բանակի բարեփոխումները, ինտենսիվ արտաքին քաղաքականությունը, Եվրամիության քաղաքացիական դիտորդների առկայությունը և բազմաթիվ այսպիսի գործիքներ որոշակի երաշխիքներ ստեղծում են, բայց, բնականաբար, սրանք հարյուր տոկոսանոց երաշխիքներ չեն…»: ԱԽՔ-ը վստահեցրել է, որ հենց այդ պատճառով է, որ Հայաստանը շարունակում է աշխատել իր բոլոր միջազգային գործընկերների հետ:

Փաստն այն է, որ մինչ արմենգրիգորյանները փորձում են իբր մեկտեղել գործիքակազմերը մեկ վայրում ու հակազդել Ադրբեջանին, Հայաստանի սուվերեն տարածքը ամսեամիս փոքրանում է. վերջին երկու տարում Հայաստանը կորցրել է հսկայական տարածքներ:

Հարց է առաջանում՝ ե՞րբ է գալու այն պահը, երբ, ՔՊ-ական Հայաստանի իշխանությունների նախաձեռնած «բարեփոխումները» ամբողջանան ու արդյունք տան, որ վերջապես ի վիճակի լինենք հակազդել կովկասյան թաթարներին, սրանք էլ առաջ չգան: Մինչ ծովային կրիայի ցամաքային քայլերով հայտնի չէ, թե ուր է երկիրն առաջնորդում Նիկոլը, ադրբեջանցիներն ամեն ամիս տասնյակ կիլոմետրերով առաջ են գալիս, ու եթե իշխանությունները շարունակեն նման տեմպերով Ադրբեջանին «հակազդելը», որ իրականում խրախուսանքի է նմանվում, ապա շատ շուտով Հայաստանն ուղղակի կավարտվի:

Իրականում ոչ մի բարեփոխումներ էլ տեղի չեն ունենում, այլ Նիկոլն ընդամենը ժամանակ է ձգում՝ սպասելով հարմար առիթի՝ Հայաստանը «փուռը տալու»: Եթե նման պլաններ նա չունենար, ապա ուղղակի կթողներ ու կգնար, քանի որ քանի դեռ նա է Հայաստանի դեմքն աշխարհում, թուրքն երբեք կանգ չի առնելու նույնիսկ այն դեպքում, եթե դաշնակիցները Հայաստանին ասենք ջրածնային ռումբ տան կամ մինչև ատամները զինեն գերժամանակակից զինատեսակներով. Ալիևը վստահ է՝ թուրքական փողերով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ իշխանություն զավթածը չի կարող քար նետել իրեն սնած աղբյուրին, և ցավալին այն է,որ հարյուր տոկոսով ճիշտ է ադրբեջանցինս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել