Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել Գեղարքունիքում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետին։ Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի տարածքում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը։ Անձնակազմը հարկադրված է եղել շտապ լքել տեղակայման վայրը։ Մեր հավաստի տեղեկություններով՝ գնդակոծության հետեւանքով վնասվել է ռուս սահմանապահների տեղակայման շենքն ու զինտեխնիկան, փոխանցում է infoteka24 տելեգրամի ալիքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել