Pastinfo.am-ը գրում է.
Գեղարքունիքի մարզի Կութ բնակավայրում իրավիճակը ներկա դրությամբ համեմատաբար հանգիստ է, բայց գյուղից քիչ հեռու ընկած տարածքի և մեր դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիները շարունակում են հրետանիով հարվածներ հասցնել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Կութի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանը։
«Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից գյուղին հասցված հրետանային հարվածների հետևանքով ահագին ավերածություններ կան։ Ավերվել են տներ, անասնագոմեր, տարբեր նշանակության շինություններ»,-նշեց Ավագյանը։
Վարչական ղեկավարը նաև փոխանցեց, որ կանայք ու երեխաները գյուղից տարհանվել են։
Նյութի աղբյուր՝ https://www.pastinfo.am/hy/news/2022/09/13/lzzliq69p/1459451
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել